22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետն էլ է հետևի դռնից փախնում

«10 տարի առաջ պետական կարիքների համար քանդվել է մեր տունը: Քանդվելուց հետո պարզ դարձավ, որ ապագա կառուցապատողը մի տունը վաճառել է 5 հոգու:  2-3 տարի մեր վարձակալած բնակարանների վարձը տվեցին ու դադարեցրին, քանի որ Պապոյանը` կառուցապատողը ձերբակալվեց»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եկմալյան փողոցի նախկին բնակչուհի Կարինե Պապոյանը, ով երկու սենյականոց տան սեփականատեր է եղել: Ընտանիքով հայտնվել են փողոցում:

«Իմ սեփական տունը քանդել են. ոչ տուն են տալիս, ոչ փող են տալիս, ոչ վարձ են տալիս, անգամ չեն լսում մեզ: Երեկ վարչապետը ասում էր լրագրողներին չտեսնելու համար հետևի կողմից փախնում են, բայց ինքն էլ է փախնում: Մենք հետևի կողմից մի քանի անգամ կանգնել ենք, որ իր մեքենայի ճանապարհը փակենք, միայն մի անգամ է մեզ լսել ու ասել է, որ դիմենք քաղաքապետին: Քաղաքապետ-բարերարն էլ դերասաններին տուն է տալիս, մեր տունն է տալիս դերասաններին ու մեզ ուղարկում է ֆինանսների նախարարություն: Երեքով մեզ չեն լսում, մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում` իրար վրա են գցում: Հիմա ասեք՝ ուր գնանք: Ահավոր վիճակում ենք: Գիտեք ինչքան մարդ մեռավ,  շատերը դարդից մեռան: Մարդիկ վարձով են ապրում՝ տուն չունեն»:

Նշենք, տասը տարի առաջ  քանդվել են Եկմալյան 4-16 շենքերը: Բնակիչները հայտնվել են փողոցում: Բնակարանները ժամանակին կառավարության որոշումներով ներառված էին «գերակա շահ» հանդիսացող տարածքներում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ