17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երբ են տղամարդիկ հրաժարվում սեռական հարաբերություններից

Որքան էլ զարմանալի թվա, բոլոր տղամարդիկ չէ, որ տառապում են կանանց հանդեպ սրված սեռական ցանկությամբ (ինչպես փորձում են հաստատել կարծրատիպերը): Այն դեպքում, երբ կանանց մեծամասնությունը կարծում է, թե տղամարդիկ մշտապես սեքս են ուզում, հետազոտություններնապացուցում են հակառակը. պարզվում է արական սեռի բազմաթիվ ներկայացուցիչներ ընդհանրապես հրաժարվում են սեռական հարաբերություններից իրենց կանանց հետ: Հարցումները ցույց են տվել, որ շուրջ 20 միլիոն զույգեր ԱՄՆ-ումապրում են առանց սեքսի: Շուրջ 20 %-ը անկողնային սիրախաղերով զբաղվում են տարվա մեջ 10 անգամ:

Ահա 5 ամենաբնորոշ պատճառները, որոնց արդյունքում տղամարդիկ հրաժարվում են սեքսից: Օգտվում ենք “Նա այլևս չիկարողանում” /He’s Just Not Up for It Anymore/ գրքից, որտեղ խնդիրը ուսումնասիրված է կոնկրետ օրինակների` 4000 կանանց ու տղամարդկանց վրա, ովքեր համատեղ ամուսնական կյանքն ապրում են առանց սեքսի: Պարզվել է, որ զույգերը ոչմիայն անուղղակիորեն խուսափում են սեռական հարաբերություններից, այլև հրաժարվում են համբույրներից, գրկախառնություններից և փոխադարձ քնքշանքներից: Եվ այսպես` որ դեպքերում կարող է սեքսը անցանկալի կամ տհաճ թվալտղամարդու համար.

1. Սեքսը վերածվել է «ամենօրյա բորշի» /առօրեական է ու ձանձրալի/ կամ զուգընկերը սեքսից հաճույք չի ստանում /68 %/: Սրա հետևանքը սեքսի հանդեպ հետաքրքրության կորուստն է, քանի որ բավականաչափ բազմազանություն անկողնում չկա: Ուշագրավ է այն, որ տղամարդիկ, ովքեր խոսում են այդ մասին, փորձ անգամ չեն անում ինչ-որ կերպ անսովոր դարձնելու սիրախաղերը: Փոխարենը նրանք մեղադրում են զուգընկերուհուն թարմության պակասի ևհաճույք պատաճառելու անկարողության մեջ:

2. Կինը չի հետաքրքրում որպես սեքսուալ զուգընկերուհի /48 %/: Ըստ բնության օրենքի` առողջ տղամարդիկ ունենում են սեռական պահանջ: Նրանց մեծամասնությունը պարբերաբար զբաղվում է ինքնաբավարարմամբ, ինչը չի վկայում այն մասին, որ սեռական ցանկություն չկա: Պարզապես ընտանեկան կյանքը տղամարդուն նվիրելով կայունություն` դրանով իսկ տանում է ձանձրույթի:

3. Տղամարդը չարացած է կնոջ վրա: /44 %/: Այս ամուսինները կարծում են, որ իրենց զուգընկերուհիները անվերջ վերահսկում, քննադատում ու թերագնահատում են իրենց: Բացի այդ` կարծում են, որ ոչինչ չեն նշանակում իրենց կնոջ համար: Նրանք գոռոց-ճչոցներով հանդիմանություններ են անում, մշտապես ինչ-որ բանից դժգոհ են: Զարմանալի չէ, որ «պատերազմական» այս բովում տեղ չի մնում զգացմունքների դրսևորմանը:

4. Կինը /զուգընկերուհին/ գիրացել է: /38 %/ Նորից ուշագրավ է այն, որ երբ տղամարդը «փոր է գցում», չի դադարում մտածել, որ ինքը սեքսուալ առումով հմայիչ է, բայց երբ իր կինը կամ ընկերուհին է գիրանում, դադարում է նրան գեղեցիկ համարել:

5. Նրան ավելի շատ դուր է գալիս պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտելը: /22 %/ Եթե անգամ կինը հաճախակի թարմացնում է իր զգեստապահարանն ու ներքնազգեստները, տրվում համարձակ սեքսուալ երևակայությանը ու չի քննադատում տղամարդուն, այդուհանդերձ նա կարող է նախըտնրել պոռնոգրաֆիկ ֆիլմերն ու համացանցի նմանատատիպ կայքերը: Հիմնական խնդիրն այս դեպքում այն է, որ հաճախ տղամարդկանց սեքսուալ ֆանտազիաները բացարձակապես տարբերվում են այն սեռական հարաբերություններից, որոնք նրանք ունեն իրական կյանքում :

Գրքի հեղինակները նշում են սեռական հարաբերություններից հրաժարվելու հիմք հանդիսացող ևս մի քանի ավելի քիչ էական պատճառներ, որոնց թվում են իմպոտենցիան, հոգեբանական խախտումները, սեռական վնասվածքը, սեքսից խուսափելը կնոջը պատժելու նպատակով, դեպրեսիան /իր կամ կնոջ/, լիբիդոյի վրա ազդող բժշկական միջոցների ընդունումը, սեռական ցանկության բացակայությունը:

աղբյուրը` erkusov.com

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ