22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երկար եղունգներով ու երկար մազերով. ցմահի մահը

Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը «Էրեբունի» ԲԿ-ում մահացել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այնտեղ ժամեր առաջ տեղափոխված 24-րդ տարին պատիժը կրող ցմահ բանտարկյալ, 42 ամյա  Կարեն Բոյաջյանը:

Henaran.am-ի թղթակիցը այս առնչությամբ փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանից: Վերջինս հաստատեց մահվան մասին տեղեկատվությունը, նշելով, որ դատապարտյալը կոմայի մեջ է եղել, սակայն մահվան պատճառները բացահայտող՝ դատաբժշկական փորձաքննության պատասխանները դեռևս չկան:

«Մենք Կարեն  Բոյաջյանին սկսել ենք այցելել դեռևս 2013 թվականին, ավելի գլոբալ զբաղվել հարցով,  և խնդիրը եղել է հենց հիմնականում պահման պայմանների բարելավումը»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Երանուհի Թումանյանը : ՄԻՊ գրասենյակը բազմիցս ահազանգել է ցմահ դատապարտյալի խցի սանիտարահիգիենիկ պայմանների առնչությամբ.

«Մենք առաջարկ էինք ներկայացրել, որ նրան տեղափոխեն մեկ այլ խուց, որտեղ կլինեին համապատասխան հարմարություններ: Նրան տեղափոխեցին սկզբում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի բուժական մաս, այնուհետև դատապարտյալների հիվանդանոց ի հոգեբուժական բաժանմունք»:

Թումանյանը փաստեց, որ Կարեն Բոյաջյանը ադեկվատ չէր և գտնվում էր հոգեպես անհավասարակշիռ վիճակում.

«Բոյաջյանը չէր կարողանում հոգալ իր անձնական կարիքները, իրոք ծանր էր նրա վիճակը: Անգամ միջազգային կազմակերպությունները արձանագրել են, որ նրա մոտ երկար եղունգներ էին ու երկար մազեր, որոնք կեղտոտ էին ու միանշանակ խնամքի կարիք ունեին»:

Մահվան հանգամանքների առնչությամբ վերջնական տեղեկատվություն կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո, սակայն բազմաթիվ խնդիրներ կարող էին առաջանալ. «Բազմաթիվ դեպքեր ունենք, երբ մարդը ունեցել է մեկ հիվանդություն, սակայն մահացել է մեկ այլ հիվանդության պատճառով: Սա է պատճառը, որ սպասում ենք դատաբժշկական փորձաքննության պատասխանին»:

Նշենք, Կարեն Բոյաջյանը դատապարտվել էր մահապատժի 18 տարեկանում 1992 թ-ին` ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով` մեղադրվելով մեկ անձի սպանության մեջ:

Նա համարվում է անկախ Հայաստանում առաջին դատապարտվածներից մեկը: 1991-ին ՀՀ-ի`ՄԱԿ-ի անդամ դառնալով` մորատորիում էր հայտարարվել մահապատժի իրագործման նկատմամբ, այսինքն` մահապատժի դատավճիռները թեպետ հրապարակվում էին դատարանների կողմից, սակայն չէին իրագործվում: 2003 թ-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ