17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կադրեր պոռնոֆիլմից` լուրերի թողարկման ժամանակ /վիդեո/

Շվեդական “TV4 News” լրատվական հեռուստաալիքի եթերով  պատահաբար պոռնոֆիլմից կադրեր են հեռարձակվել: 

Ինտիմ տեսարանները հայտնվել են հաղորդավարի հետին ֆոնին, երբ նա զրուցելիս է եղել Մոսկվայում գտնվող թղթակցի հետ` քննարկելով Սիրիայի իրավիճակը:

Հեռուսատաալիքի տնօրենը հաստատել է, որ կադրերը պոռնոֆիլմից են եղել, սակայն հավաստիացրել է, որ ֆիլմը դիտողները աշխատակիցներից չեն եղել եւ ենթադրություն է հայտնել, որ կադրերը մոնիտորին են հայտնվել հոլդինգի մեկ այլ հեռուսատաալիքից: Նա խոստացել է, որ նման դեպք այլեւս չի կրկնվի:

Նմանատիպ միջադեպեր հաճախակի են պատահում հեռուստատեսությամբ: 2012-ին նույն պատճառով ստիպված եղավ ներողություն խնդրել շոտլանդական “STV” հեռուստաալիքը: 2006-ին շվեդական “SVT” հեռուստաալիքի լուրերի թողարկման ժամանակ են հեռարձակվել էրոտիկ կադրեր, սակայն այդ ժամանակ հեռուստաալիքի ղեկավարությունը միայն ասել է, որ հեռուստադիտողների կողմից բողոքներ չեն եղել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ