«Որտեղ հոմոսեքսուալիստ բռնեմ, սպանելու եմ». Ռոբերտ Ահարոնյան սկանդալային տեսանյութից
«Հայաստանի Սոցիալիստական շարժման» առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանը հերքում է, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչի հետ գրագրությունը ներկայացնող հայտնի տեսանյութում ինքն է: Այս մասին ասաց Ահարոնյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: Ահարոնյանը տեղեկացրեց, որ ինքը արդեն դիմել է ոստիկանություն և պահանջել բացահայտել իր պատիվը արատավորողներին:
«Տարածումը սկսել է ԼԳՏԲ-ների հայտնի կայքից: Այնտեղ է սկզբում տեսանյութը տեղադրվել: Իմ դեմ նրանց պայքարը սկսել է 2013 թվականից, երբ ելույթ ունեցա նրանց դեմ, նրանց ղեկավար՝ Լառա Ահարոնյանի դեմ: Այդ օրվանից նրանք, իմ ամեն՝ իրենց դեմ գործողությունից հետո ինչ-որ ձևով անդրադառնում են իմ անձին: ԵԱՀԿ գրասենյակի մոտ իրենց դրոշը այրելուց հետո նրանք ինձ գրեցին. «Դու տես, թե քո գլխին ինչ ենք բերելու: Հայաստանը թող գնա, թե չէ կտեսնես քեզ»: Հիմա երկիրը սիրող, հայրենասեր մարդը գնա, որ դարավոր երկիրը այլասերվի,- շեշտեց Ահարոնյանը:
Ահարոնյանը փաստեց, որ շատ զգուշությամբ մոնտաժել են տեսանյութը և տեսանյութում իր հետ հայտնված տղան, որը երիտասարդ լրագրող է՝ ապշել է. «Այդ տղան զարմացել է: Ինքը Narod.am կայքի լրագրող է ու շատ հայրենասեր մարդ»,- ասաց Սոցիալիստական շարժման առաջնորդը:
«Ես հասնելու եմ նրան, որ ինձ զրպարտելու համար ԼԳԲՏ համայնքը հրապարակային կերպով ներողություն խնդրի ինձնից: Ես չեմ դադարելու նրանց` Հայաստանն ապականողների դեմ պայքարել: Ես հիմա կոնկրետ ասում եմ, եթե երեք օրվա ընթացքում ներքին գործերի բաժինը այս տեսանյութերի տարածման դեմը չառնի, ապա ես, որտեղ բռնեմ հոմոսեքսուալիստ՝ սպանելու եմ»,- ասաց մեր զրուցակիցը:
Մեր զրուցակիցը իրեն վիրավորելու և իր դեմ համացանցում գրառումներ անելու համար մեղադրեց նաև «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանին:
Նշենք, որ երեկվանից համացանցում տարածվում է Սոցիալիստական շարժման առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանի մասնակցությամբ սեքսուալ բնույթի տեսանյութ: