23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ովքե՞ր են քարոզարշավի թիրախում /վիդեո/

«Հանրաքվեն քաղաքացիական ակցիա է, միջքաղաքական, միջկուսակցական  պայքարի հետ կապ չունի: Ամեն ոք նոր Սահմանադրությունը գնահատում է սեփական շահերի տեսակետից, որը կուսակցության հետ կապ չունի»,-այսօր՝ նոյեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգի փոխանցմամբ՝  Սահմանադրությունը պետություն-քաղաքացի փոխհարաբերությունները կարգավորող փաստաթուղթ է, խաղի կանոններ է, կուսակցությունը երկրորդական դերակատարություն ունի:

Ադիբեկյանը տեղեկացրեց, որ «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը նոյեմբերի 5-10-ը Հայաստանի բոլոր մարզերում անցկացրել է սոցիալական հարցում, որին մասնակցել է 3300 մարդ:

Ըստ հարցման արդյունքների, հարցվածների 25 տոկոսին չի հետաքրքրում քաղաքականությունը, հանրաքվեն, 10 տոկոսը հաստատ չի մասնակցելու հանրաքվեին: Մնացած 65 տոկոսի 2/3 դեռ կողմնորոշված չէ, այսինքն՝ քարոզարշավի թիրախը նրանք են:

Սոցիոլոգը գտնում է, որ չկողմնորոշված տոկոսը աշխատանքների արդյունքում կնկալի իչն է ուզում:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ