Նաոմի Քեմփբելը հաշմանդամի սայլակին է գամված
Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը կաղոպուտի զոհ է դարձել Փարիզում: Արդյունքում մոդելը վնասել է ոտքը, քանի որ չարագործները նրան ուժեղ հրել են:
Հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ Նաոմին տաքսի նստելիս է եղել: Մոդելը խոստովանել է, որ հանցագործները երկար ժամանակ իրեն հետեւելիս են եղել եւ սպասել են հարմար պահի:
Թե կոնկրետ ինչ են գողացել Քեմփբելից, հայտնի չէ, սակայն կողոպտիչների թիրախը հավանաբար նրա թանկարժեք զարդերն են եղել: Նաոմիի սիրեցյալը` գործարար Վլադիմիր Դորոնինը, սիրելիին բուժվելու է ուղարկել Կոլորադո:
Կողոպուտը տեղի է ունեցել դեկտեմբերին, սակայն դրա մասին ԶԼՄ-ներին հայտնի է դարձել միայն օրերս: Ոտքի վնասվածքի պատճառով Նաոմին 2012-ի վերջին օրերն անց է կացրել հաշմանդամի սայլակին եւ բաց է թողել Ռոման Աբրամովիչի կազմակերպած ամանորյա երեկույթին: Թե երբ մոդելը կկարողանա քայլել, հայտնի չէ: