22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սահմանադրության առաջին տարբերակներում վտանգ կար, ինչը չեզոքացվել է

Henaran.am-ն արդեն անդրադարձել է իր ընթերցողների մտահոգությանը՝ եթե Սահմանադրությունը ընդունվի այս տարբերակով, կվտանգվի հայկական ավանդական ընտանիքի մոդելը, որ Սահմանադրության 37-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը, եթե չփոփոխվեն, քրիստոնյա հանրույթի համար դժվար կլինի «կողմ» քվեարկել մայր օրենքին, քանի որ այն հակասում է Աստծո խոսքին. երեխայի շահը առաջնային է համարվում, մինչդեռ քրիստոնեական արժեհամակարգը սահմանում է հակառակը՝ ծնողների դաստիարակության իրավունքը և պատասխանատվությունը երեխաների նկատմամբ:

Հարցի առնչությամբ լսեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի մեկնաբանությունը: Նրա խոսքով՝ քրիստոնյաները մտահոգվելու պատճառ չունեն. «այդ կետերը քննարկումների ընթացքում վերանայվել են և ենթարկվել փոփոխությունների»:

Բաբուխանյանը տեղեկացրեց, որ Սահմանադրության առաջին տարբերակներում այդ կետը իրենց մտահոգել է, որի վերաբերյալ անձամբ Բաբուխանյանը Ազգային Ժողովի ամբիոնից ներկայացրել է իր անհանգստությունը:

«Կուսակցությունը նամակով դիմել է հանձնաժողովին, և մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո հոդվածը ենթարկվել է փոփոխության. «Շատ լավ է, որ հետևում են Սահմանադրական բարեփոխումներին: Սահմանադրական այդ կետը փոփոխելու ցանկություն ենք ունեցել, քանի որ կուսակցությունը, մեր խմբակցությունը Ազգային Ժողովում ազգային գաղափարախոսության, արժեհամակարգի, քրիստոնեական բարոյականության կողմնակից է»:

Բաբուխանյանը համոզված է՝ մտահոգվելու կարիք չկա, սահմանադրական փոփոխված փաթեթը զերծ է վերոնշյալ վտանգներից.

« Վստահեցնում եմ ձեր ընթերցողին, որ մենք իր հետ միասին միակարծիք ենք և պետք է հետևենք հայ ազգային արժեհամակարգին և քրիստոնեական պահանջներին: Մյուս կողմից պետք է վստահեցնենք, որ այդ կետում որևէ նման վտանգ չկա: Ավելին ասեմ՝ վերոնշյալ կետը սահմանում է երեխաների իրավունքները, և մանրամասնությունները պետք է տրվեն օրենքներով, որտեղ մենք էլ ավելի մանրամասն կբացենք այդ դրույթները, որոնք համապատասխանում են մեր ազգային արժեհամակարգին»:

Բաբուխանյանը հավելեց՝ Սահմանադրության ամբողջ կոնցեպցիայի հիմքում ընկած է ազգային պատկերացումների ձևավորման, ընտանիքի, երեխաների ծնողների փոխհարաբերությունների ամրապնդման գաղափարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ