01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Ճապոնացի ծերունին ճանաչվել է մոլորակի ամենատարեց բնակիչը /ֆոտո/

Ճապոնացի Ձիրոեմոն Կիմուրան գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես մոլորակի ամենատարեց տղամարդ եւ միաժամանակ ամենատարեց բնակիչ: Կիմուրան կրկնակի տիտղոսին արժանացել է դեկտեմբերի 27-ին, երբ լրացել է նրա 115 տարի եւ 253 օրը:

Ռեկորդակիր ծերունին շատ մեծ ընտանիք ունի` 14 ծոռներ, որոնք իրենց հերթին ունեն 25 երեխաներ եւ  13 թոռներ: 

Ծերունին բնակվում է որդու ընտանիքի հետ, սակայն դեկտեմբերի 15-ից նա հիվանդանոցում է: Չնայած առողջական խնդիրներին, Կիմուրան լավատեսորեն է նայում կյանքին եւ պահպանում է բարձր տրամադրությունը: 

Հարազատ քաղաքի փոստային բաժանմունքում 40 տարի աշխատելուց հետո նա թոշակի է անցել եւ մինչեւ 90 տարեկանն զբաղվել է իր ագարակով: Իր երկարակեցությունը ծերունին բացատրում է ճիշտ սննդակարգով: “Որքան էլ որ համեղ լինի սնունդը, հարկավոր է չափավոր ուտել”,-զգուշացնում է Կիմուրան:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ