«Անկանխատեսելի տղա էր, մտքին ինչ դներ` պիտի աներ …». Վահեն 1 ամսից կզորացրվեր
Ժամեր առաջ մահկանացուն կնքած ժամկետային զինծառայող Վահե Վանոյանի դասընկերուհին` Շուշանիկը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ Վահեն մեկ ամսից պետք է զորացրվեր.
«4 հոգով մտերիմ էինք, միշտ միասին: Մեզ համար ծանր էր, որ բանակ գնաց, բայց ինչպես միշտ, հիմնավոր պատճառ ստեղծեց` իր մասին հպարտությամբ խոսելու»:
Դպրոցում լավ է սովորել, նույն էլ բանակում. Վահեին պարգեւատրել և 10-օրյա արձակուրդ էին տվել: Մի ամսից զորացրվելու էր. «Եթե տուն գար հաստատ այդպես չէր լինի: Պապան եկել էր, պետք է գար նրան տեսնելու, բայց չեկավ: Անկախատեսելի տղա էր, մտքին ինչ դրեց պետք է աներ, այդպես էլ արեց»:
Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):