Ինչու են տղամարդիկ երկարացնում ճկույթի եղունգը
Շատ տղամարդիկ կան, ովքեր երկարացնում են ճկույթի եղունգը։ Իսկ ինչու են նման բան անում կամ որտեղից է առաջացել այս սովորույթը։ Մի քանի հետաքրքիր պատմություններ կան՝ սրա հետ կապված։
Տղամարդիկ ճկույթի եղունգները սկսել են երկարացնել դեռեւս 17-րդ դարում, հիմնականում՝ արիստոկրատները։ Ճկույթի եղունգով նրանք կարողանում էին արագ բացել նամակները։ Նրանք երկարացնում էին ձախ ձեռքի ճկույթի եղունգը, քանի որ աջով սուր էին պահում, եւ երկար եղունգով հարմար չէր լինի։
Ֆրանսիայում՝ 17-18 դարերում, այլ պատճառով էին երկարացնում ճկույթի եղունգը։ Եթե հավատանք պատմական փաստերին, ապա համաձայն ֆրանսիական էթիկետի՝ պետք էր ոչ թե դուռը թակել, այլ եղունգով «ճանկռել» այն, հենց դրա համար էր անհրաժեշտ երկար եղունգը։
Իսկ ահա 20-րդ դարում ճկույթի երկար եղունգը խոսում էր կրիմինալ աշխարհին պատկանելու մասին։ Ճկույթի եղունգները հատկապես երկարացնում էին բանտերում։
1970 թվականին ամերիկացի թմրամոլները երկար ճկույթի օգնությամբ թմրանյութ էին ընդունում։ Դրանից էլ կոկայինի մի չափաբաժինը սկսեցին անվանել Nail՝ եղունգ։
Ճկույթի եղունգներ երկարացնում էին նաեւ թղթախաղի վարպետները, այդպես ավլեի հեշտ էին կարողանում խաբել խաղալիս։