22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արքայանարինջ․ օգտակար եւ վնասակար հատկանիշները

Արքայանարինջն իսկապես աստվածային ուտեստ է /ինչպես թարգմանվում է լատիներենից/,քանի որ մի քանի անգամ ավել վիտամիններ և օգտակար նյութեր է պարունակում քան խնձորը:

Օգտակար նյութեր

Արքայանարինջը հարուստ է կալիումով, կալցիումով, մագնիում, երկաթով, ֆոսֆորով, ածխաջրերով, կարոտինով, պեկտինով, պարունակում է մի շարք հակաօքսիդանտներ, , օրգանական թթուներ, շաքարներ, վիտամիններ А, С, Р և այլն:

Օգտակար հատկություններ

Արքայանարնջի առավելությունները բազմազան են: Արդեն գույնից կարելի է դատել, որ պարունակում է մեծ քանակությամբ կարոտին և նպաստում է մաշկի երիտասարդ մնալուն, նվազեցնում է թոքերի քաղցկեղի հավանականությունը, և ոչ միայն թոքերի :
Հրաշալի հակաօքսիդանտ է: Հասած պտուղները ոչ միայն թոքերն են մաքրում, այլ նաև կոկորդը /որը հատկապես առօրեական է խոր աշնանն ու ձմռանը, երբ այս միրգը հասու է, իսկ հազն էլ՝ անպակաս/, ողջ օրգանիզմը /ուժեղ միզամուղ է/, աղիքները, երիկամները և վատ մտքերը: Բարձրացնում է աշխատունակությունն ու տրամադրությունը և դրական է անդրադառնում սրտանոթային համակարգի վրա: Երկաթի հրաշալի աղբյուր է:
Վնասակար հատկություններ

Արքայանարինջ ուտելիս միշտ զուսպ եղեք, քանի որ ինչքան էլ աղիքները մաքրելու հատկություն ունենա, պետք է հիշել, որ ունի նաև կապող հատկություն /որքան թերհաս, այնքան կապող/:

Պետք է զգույշ լինեն հատկապես նրանք, ովքեր ունենում են հաճախակի փորկապություն կամ մարսողական այլ խնդիրներ և նրանք, ովքեր ստամոքսի խոցի կամ այլ աղիքային բարդ վիրահատություն են տարել:

Չպետք է չարաշահեն նաև դիաբեթիկները, քանի որ մեծ քանակությամբ գլյուկոզա է պարունակում:

Կերեք չափավոր, համադրեք այլ մրգերի հետ, որոնք փորը թուլացնող հատկություն ունեն, և միշտ բարձր տրամադրություն ունեցեք:

Սիրով

Վ.Պ.

Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ