23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պատմություն, որը ցնցեց ողջ աշխարհը /ֆոտո, վիդեո/

Վերջերս աշխարհը ցնցվեց հուզիչ պատմությունը, որը եղավ Չիլիի հանքափորների հետ։

Նրանք մնացել էին հողի խորքերում գտնվող հանքերում, որտեղ 17 օր մնալուց հետո կարողացան հրաշքով ողջ մնալ։ Նրանց ճակատագրին հետեւում էր ողջ աշխարհը, գրում է bible-facts.ru-ն։

«Չիլիում փլուզված հանքերից 33 հանքափորների փրկությունն այնպիսի հրաշք էր, որն անգամ աթեիստները չեն կարող հերքել»,- հարյուրավոր քրիստոնյաների ասել է փրկված հանքափորներից մեկը:

Խոսե Էնրիկեսը եկեղեցու բեմից վկայել է Աստծո մասին, Ով իրեն և մնացած 32 հանքափորներին փրկել է մահից:

Նա ասել է, որ միայն այն, որ իրենք կենդանի են մնացել առաջին 17 օրերի ընթացքում, մինչ կարողացել են կապ հաստատել դրսի հետ, արդեն իսկ հրաշք է:

Երբ տղամարդիկ գիտակցել են, որ միայն հրաշքը կարող է իրենց դուրս բերել այդտեղից, հենց Էնրիկեսին են դիմել, ով հայտնի էր՝ որպես հովիվ: Մարդիկ դիմել են նրան, որպեսզի իրենց առաջնորդի աղոթքի:

Հանքափորները տարբեր հավատքներ դավանող մարդիկ են եղել, մի քանիսը, անգամ, աթեիստներ, բայց բոլոր 33-ն էլ մասնակցել են աղոթքներին:

«Մենք բոլորս մի աղոթք ու մի նպատակ ունեինք: Մենք աղոթում էինք՝ «Տե՛ր, բացիր մեզ համար փրկության դուռը: Բացի Քեզնից՝ ոչ ոք չի փրկի մեզ»»,- ասում է Էնրիկեսը:

Աղոթքի հավաքույթները շուտով վերածվել են Աստվածաշնչի ուսումնասիրման հավաքույթների, որոնց ժամանակ Էնրիկեսը քարոզել է հիշողությամբ, իսկ մարդիկ միասին երգել են երկրպագության երգեր:

Հավատքի առաջին մեծ փորձությունը նրանց դուրս բերելու առաջին անհաջող փորձն էր: Բայց նրանք չէին հանձնվում, ընդհակառակը, դա ստիպում էր նրանց ավելի ուժեղ աղոթել, որպեսզի Աստված օգնի փրկարարներին գտնել իրենց:

«Երկրոդ փորձի ժամանակ փրկարարները կարողացան անցք բացել հենց այն հատվածում, որտեղ հավաքված էինք մենք,- պատմում է Էնրիկեսը,- բոլորը՝ նույնիսկ աթեիստները, համաձայնվեցին, որ դա հրաշք է»:

Փորձության վերջում 22 հաքափորներ Հիսուսին ընդունել են՝ որպես իրենց Տեր և Փրկիչ:

Աստծո անկասկած ներկայությունը դրդել էր այդ 33 տղամարդկանց վերեբերվել Նրան՝ որպես 34-րդ Անձի, Ով իրենց հետ էր այդ ամբողջ ժամանակ հանքի խորքում:

Էնրիկեսը պատմում է. «Մենք սկսեցինք զգալ այդ Ընկերոջ ներկայությունը, այդ անտեսանելի Հանքափորին: Մենք չէինք կարող տեսնել Նրան, բայց Նա այնտեղ էր՝ մեզ հետ: Մենք այնտեղ 33-ով չէինք, այլ՝ 34-ով, և մենք բոլորս էլ հասկանում էինք դա»:

1445183907_9-bible-facts 1445183931_4-bible-facts.ru 1445183950_1 1445183945_2

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ