A321 ինքնաթիռում կարող էր ռումբ պայթել․ Օբամա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ «Կոգալիմավիա» ավիաընկերության A321 ինքնաթիռում, որն աղետի էր ենթարկվել Սինայի թերակղզում, կարող էր ռումբ պայթել, գրում է TACC գործակալությունը:
«Կարծում եմ, որ հնարավորություն կա, որ ինքնաթիռում ռումբ է եղել: Եվ մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում։ Մեր քննիչները կպարզեն, թե ինչ է տեղի ունեցել, նախքան մենք կոնկրետ հայտարարություններ կանենք աղետի կապակցությամբ»,- նշել է Օբաման։