Վիրավորված զոքանչը կացնով սպանել է փեսային
ՌԴ Նոր Ուրենգոյե քաղաքում ողբերգություն է տեղի ունեցել։
58-ամյա կինը, վիրավորվելով փեսայից, կացնով այնքան է հարվածել նրան, մինչև այն կոտրվել է: Տղամարդը մահացել է, գրում է vesti .ru-ն:
Պարզվել է, որ ոչ սթափ վիճակում գտնվող փեսան ու զոքանչը վիճաբանություն են ունեցել, 1982 թվկանին ծնված փեսան տարեց կնոջ հասցեին վիրավորանքներ է հնչեցրել: Զոքանչը վերցրել է կացինն ու պոչով մի քանի անգամ հարվածել փեսայի գլխին, այնուհետ մի քանի հարված հասցրել կպցնի սուր մասով այնքան ժամանակ, մինչև կացնի պոչն ու գլուխն առանձնացել են:
Հետաքննությամբ պարզվել է, որ նախկինում ազատազրկման դատապարտված, գործազուրկ տղամարդը ապրելիս է եղել կնոջ ծնողների հետ, իսկ իր կինն այս պահին պատիժ է կրում կալանավայրերից մեկում:
58-ամյա կնոջ նկատմամբ հարուցվել է քրեական գործ, նա ձերբակալվել է։