23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վերջապես առերեսվեցին

Ոստիկանության Կենտրոնական բաժնում այսօր՝ նոյեմբերի 3-ին, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ սեպտեմբերի 21-ին Երեւանի կենտրոնում ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի միջեւ առերեսումը տեւել է մոտ երկու ժամ: Ռուբեն Հայրապետյանը չի պատասխանել լրագրողների հարցերին ու հեռացել է:

Սմբատ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նախաքննությունից գոհ է, և առերեսման ժամանակ իր նկատմամբ ճնշումներ չեն եղել:

Ազատամարտիկի փաստաբան Արմեն Խաչատրյանն էլ լրագրողների փոխանցել է, որ առերեսումից մանրամասներ հայտնել չեն կարող՝ ելնելով նախաքննական փուլի շահերից: Փաստաբանը միայն տեղեկացրել է, որ Ռուբեն Հայրապետյանը գործով որպես վկա է ներգրավված:

Նշենք, որ ծեծի ենթարկված ազատամարտիկն ասել էր, որ ճանաչել է իրեն ծեծողներից մեկին` Տիգրան անունով , որը ազատամարտիկի տեղեկությամբ, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է:

Հիշեցնենք, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21-ին մի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում: Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի մոտ հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ