17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Կարեւորը` օրական մի քանի անգամ սեքսով զբաղվելն է”

Սկանդալային հայտնի դերասանուհի եւ հաղորդավարուհի Ելենա Բերկովան մասնակցել է “Ուզում եմ “Վիա Գրա”-ում լինել” նախագծի ընտրական փուլին: Հազարավոր աղջիկներ, ովքեր երազում են դառնալ նոր Վերա Բրեժնեւա կամ Նադյա Գրանովսկայա, ժամանել են մասնակցելու նախագծին, սակայն հավանաբար ամենադժվար հարցազրույցը ստիպված է եղել անցնել Ելենան:

Քասթինգի տնօրեն Մարինան նրա համար իսկական “հարցաքննություն” է պատրաստել: Առաջին 3 երգերի կատարումից հետո Ելենային խնդրել են պատմել իր առաջին սեքսուալ փորձի մասին: Առեղծվածային ժպիտը դեմքին` Ելենան հայտարարել է, որ այդ ինֆորմացիան շատ թանկ արժե, սակայն ուրախությամբ կիսվել է նիհարելու իր “բաղադրատոմսով”:

“Իհարկե, ես հետեւում եմ սննդակարգիս, սպորտդահլիճ եմ հաճախում, սակայն կարեւորը` օրական մի քանի անգամ սեքսով զբաղվելն է”,-խոստովանել է Բերկովան:

Չնայած նրան, որ Բերկովայի 40 րոպեանոց հարցազրույցը շատ հաջող է անցել եւ ժյուրիի անդամների կարծիքով նա բավական մեծ շանսեր ունի նախագծում հայտնվելու, Ելենան հիասթափված է: “Ես կարծում էի, որ սա “Վիա Գրա” խմբի քասթինգն է, չէի սպասում, որ այն ռեալիթի-շոու է լինելու”,-նշել է Բերկովան` հավելելով, որ եթե իրեն առաջարկեին խմբի անդամ դառնալ, ինքը միանգամից կհամաձայներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ