23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գնդապետի սիրտը վատացել է.հացադուլ են արել ևս 6 կալանավոր

Վաղաժամեկտ ազատման համար դիմած 7 կալանավորներ այս պահին հացադուլի մեջ են: Նրանք վստահ են, որ իրենց դիմումները ենթակա են բավարարման: Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում քրեակատարողական հիմնարկից տեղեկացրին, որ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ  Վոլոդյա Ավետիսյանին,  այսօր միացել են ևս 5  կալանավոր:

Այսօր հացադուլ սկսած դատապարտյալներն են  Հովսեփ Տերտերյանը, Գևորգ Հարությունյանը, Արմեն  Վարդանյանը, Գեղամ  Ասատրյանը:

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը ավելի վաղ մեզ հայտնել էր, որ Վոլոդյա Ավետիսյանի հետ հացադուլ են հայտարարել ևս 2 կալանավոր:

Վոլոդյա Ավետիսյանի որդին՝ Նորայր Ավետիսյանն էլ Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հայրը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, չնայած առողջական խնդիրներ են առաջ եկել. «Սրտի հետ կապված խնդիրներ են , համապատասխան բուժօգնություն է ստացել»։

Հիշեցնենք, որ արդեն 4-րդ օրն է, ինչ Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ է հայտարարել, նրան միացել են ևս 6 կալանավորներ:

Վոլոդյա Ավետիսյանը  պահանջում է հանդիպում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի եւ լրագրողների հետ։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության մեջ։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նա 2 հազար դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից՝ նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։  Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ