Կործանված ինքնաթիռի «գլխավոր ուղեւորը»․10 ամսական փոքրիկն առաջին անգամ էր ծով տեսնում /ֆոտո/
10 ամսական Դարինա Գրոմովան կործանված ռուսական ինքնաթիռի ամենափոքրիկ ուղեւորն էր։ Փոքրիկի լուսանկարը օդանավակայանում տեղադրել էր նրա մայրը եւ մեկնաբանել՝ «գլխավոր ուղեւորը»․․․
Գրոմովների՝ Դարինայի, նրա ծնողներ Տատյանայի եւ Ալեքսեյի դիերը փրկարարներն արդեն հայտնաբերել են։
Դարինայի տատիկը LifeNews –ին պատմել է, որ շատ էր անհանգստանում, թե փոքրիկն ինչպես է տանելու թռիչքը։ Նա առաջարկել է երեխայի ծնողներին՝ իր որդուն ու հարսին, փոքրիկին իր մոտ թողնել, սակայն նրանք չեն համաձայնվել։
Մայրն ասել է, որ լավ կլինի, որպեսզի փոքրիկը «ոտքերը թրջի ծովի ջրում»։
Հիշեցնենք, որ Եգիպտոսից Սանկտ-Պետերբուրգ թռչող ինքնաթիռի կործանման հետեւանքով 224 հոգի է մահացել։