Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել․ նախնական արդյունքները
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել։
Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի 125 տեղի համար պայքարի մեջ կմտնի 767 թեկնածու 15 քաղաքական կուսակցությունից: Նախագահ Իլհամ Ալիևի «Ենի Ազերբայջան» կուսակցության հիմնական մրցակիցն ընդդիմադիր «Միասնական Ադրբեջանի ազգային ճակատն» էր:
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տեղեկությունների համաձայն՝ ամենաշատ ձայներ հավաքել են «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչները, հայտնում է ադրբեջանական АПА-ն։
Հարկ է նշել, որ շատ դիտորդական առաքելություններ վերջին պահին հրաժարվեցին դիտորդական խմբեր ուղարկել Ադրբեջան` հետևելու խորհրդարանական ընտրություններին: Ընտրությունների ընթացքին հետեւել են 500 դիտորդ 37 կազմակերպությունից և 53 երկրից, ինչը երկու անգամ պակաս է նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ադրբեջան ժամանած դիտորդների թվից: Այս տարի ընտրություններին իր դիտորդական առաքելությունն ուղարկելուց հրաժարվել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը` կապված Բաքվի կողմից դրված սահմանափակումների հետ: