24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սատանի՞ստ եք

Վաղն ամբողջ աշխարհը տոնելու է ամերիկյան «Հելոուին» տոնը, որը վերջին  տարիներին մեծ թափ է ստացել նաև Հայաստանում: Բազմաթիվ երիտասարդներ փողոց են դուրս գալիս ու տոնում սատանայապաշտության այս տոնը` հաճախ անգամ չիմանալով, թե ինչի համար են սարսափ դիմակներ կրում: Այսօր այս թեմայով Զարկերակ մամուլի ակումբում բանախոսությամբ հանդես եկավ Արարատյան հայրապետական թեմի Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Նշան քահանա Ալավերդյանը:

«Հաճախ գիտելիքի պակասի հետևանքով հայկական տոների փոխարեն գեղեցկություն և իմաստ ենք տեսնում այլ երկրներից  Հայաստան ներթափանցած տոների մեջ»,- Տեր Նշանը` մարմասնեց, որ հոկետմեբրի վերջին Հայ Առաքելական եկեղեցին ևս տոնում է սրբերի տոնը, որն ամսվա վերջին կիրակի օրն է տոնվում, սա շարժական տոն է:

Խոսելով տոնի գաղափարաբանության մասին՝ Տեր Նշանը նկատեց, որ ի սկզբանե տոնն այս իմաստը չի ունեցել. « Տոնն ունեցել է  բոլոր սրբերի հիշատակության իմաստը`«Օլ հելլոուս իվ»-ը, ինչը հետագայում դարձել է «Հելոուին»»:

Հոգևոր հովիվը նաև նշեց, որ «հելոուինը» տարիների ընթացքում իմաստային ձևափոխման է ենթարկվել՝ ու սկսել ծառայել դիվապաշտությանը: Մեր երկրում հայ երիտասարդները պատճենել են տոնի սատանայապաշտական մասը, իսկ, օրինակ, Ավստրիայում և Մեքսիկայում, տոնը սրբերին նվիրված գեղեցիկ արարողությունների շարք է:

«Ընկերներիս հետ այդ տոնի ժամանակ երբ քայլում եմ Երևանի փողոցներում, երիտասարդնրին հարցնում եմ`  սատանի՞ստ եք, նրանք պատասխանում են` ոչ` չգիտակցելով, որ, ակամա,  սատանիստական շարժման հետևորդ են դարձել»,- եզրափակեց Տեր Նշանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ