02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չեչնիայի նախագահը նկարահանվել է մարտաֆիլմում /վիդեո/

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Ինստագրամի իր էջում հրապարակել է արկածային մարտաֆիլմից թրեյլեր, որում ինքը նկարահանվում է։ Նրա հետ միասին, ինչպես նշել են ԶԼՄ-ները, նկարահանվում են նաեւ «համաշխարհային մեծության աստղեր», գրում է РИА Новости:

«Ով չի հասկացել, կհասկանա» վերնագրով ֆիլմում Կադիրովը նկարահանվում է մայիսից։ Ավելի վաղ նախագահն ասել էր, որ ֆիլմը նկարահանում է «հոլիվուդյան հայտնի ռեժիսորը», սակայն անուններ չէին նշվել:

Նախնական տեղեկություններով՝ գլխավոր հերոսը, որին մարմնավորում է Կադիրովը, նավակով ուղևորության է գնում փոթորկոտ ծովով: Թրեյլերում ցուցադրված է գիշերային փոթորիկի տեսարան, որում կինոհերոսը առանց նավակի է մնում: Մնացած ճանապարհը նա հաղթահարում է լող տալով։

Տեսանյութը՝ այստեղ

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ