Պահել ծաղկակաղամբը ձմռան համար
Ծաղկակաղամբը հարուստ է վիտամիններով, հանքային աղերով, հատկապես կալիումի աղերով, ֆոսֆորական աղերով, պարունակում է կալցիում, մագնեզիում, երկաթ, օրգանական թթուներ, վիտամին C, B1, B2, B6, P, РР, А, Н.K:
Օգտակար հատկություններ
Ծաղկակաղամբի մեջ առկա սպիտակուցները հարուստ են ամինաթթուներով /արգինին, լիզին/: Կաղամբի այս տեսակին հատուկ՝ նուրբ կառուցվածքով ցելյուլոզան, այն դարձնում է մեր օրգանիզմի համար ավելի դյուրամարս, քան կաղամբի մյուս տեսակները: Այս տեսակետից այն հարմար է օգտագործել ոչ միայն առօրյա սննդի մեջ, այլև՝ դիետիկ սննդակարգում: Նրանք, ովքեր ունեն ստամոքս – աղիքային խնդիրներ, ստամոքսի խոց, լյարդի, միզապարկի կամ տասներկումատնյա աղիքի հիվանդություններ հեշտությամբ կարող են մարսել եփած ծաղկակաղամբը: Այն շատ հարմար է իհարկե նաև երեխաների նուրբ մարսողության համար:
Շնորհիվ բիոտինի մեծ պաշարի ծաղկակաղամբը անփոխարիների հակաբորբոքային միջոց է մաշկի բորբոքային պրոցեսների դեմ, քանի որ կանխում է սեբորենի առաջացումը մաշկի տակ:
Ծաղկակաղամբի շարունակական օգտագործումը նվազեցնում է կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը կանանց մոտ և շագանակագեղձի քաղցկեղի վտանգը տղամարդկանց մոտ:
Վնասակար հատկություններ
Որոշ մարդկանց համար ծաղկակաղամբը կարող է ալերգիկ լինել: Խորհուրդ չի տրվում այն օգտագործել նաև նրանց, ովքեր հաճախ են ունենում հոդացավեր:
Մնացած դեպքերում ծաղկակաղամբ օգտագործելը խրախուսվում է:
Շտապեք օգտագործել այժմ և պահեստավորել ձմեռվա համար:
Լավ տարբերակ է շոգեխաշած վիճակում սառցարանում պահելը: