20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Նոր տնտեսական սկանդալ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև

Թուրքիայի և Ռուսաստանի միջև նոր՝ տնտեսական սկանդալ է առաջացել։

Թուրքիան, լինելով ռուսական գազի՝ մեծությամբ երկրորդ գնորդը, հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան։ Նրանք  պահանջում են վերանայել վառելիքի մատակարարման պայմանագրի պայմանները։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարարությանը, գրում է Bloomberg գործակալությունը:

Թուրքիայի պետական գազային և նավթային BOTAŞ ընկերությունը դիմել է Միջազգային առևտրային պալատի (ICC) արբիտրաժային դատարան՝ կապված Ռուսաստանից գնվող բնական գազի գնի հետ:

Ինչպես նշել է էներգետիկ ոլորտի պաշտոնյաներից մեկը, պատճառը Անկարայի և Մոսկվայի միջև ամիսներ տևած բանակցությունների անարդյունավետությունն է:

Ռուսաստանն ու Թուրքիան դեռ մեկ տարի առաջ էին պայմանավորվել ռուսական գազի գնի նվազեցման վերաբերյալ, սակայն այդ պայմանավորվածությունը կապվում էր «Թուրքական հոսք» գազատարի շինարարության թույլտվության հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ