23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վատ կանխատեսումները չարդարացան․ տնտեսագետ

2015թ.-ի 2-րդ եռամսյակում բավականին բարձր տնտեսական աճ էր արձանագրվել՝ 5.1 տոկոս և արդյունքում 2015թ.-ի առաջին կիսամյակի համար ունեինք 4 տոկոսանոց տնտեսական աճ: ԱՎԾ-ի հրապարակած վերջին տվյալների համաձայն 2015թ. ինը ամիսների համար տնտեսական աճի ցուցանիշը մի փոքր նվազել է՝ կազմելով 3.7 տոկոս: Այս մասին, անդրադառնալով ԱՎԾ ցուցանիշներին, Henaran.am-ին ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

Նրա խոսքերով, 3-րդ եռամսակում տնտեսական աճի ցուցանիշը 2-րդ եռամսյակի համեմատ փոքր ինչ անկում է գրանցել, սակայն պետք է միաժամանակ հաշվի առնել, որ 2-րդ եռամսյակում  արձանագրված տնտեսական բարձր աճը արդյունք էր գյուղատնտեսական համախառն արտադրանքի աննախադեպ աճի, ինչպես նաև հանքահումքային արդյունաբերության էական աճի՝ հիմնականում պայմանավորված պղնձի նոր հանքավայրի շահագործմամբ:

Կ. Խաչատրյանը նշեց, որ չնայած 3-րդ եռամսյակում տնտեսական աճի դանդաղմանը՝ տարին դրական ցուցանիշով է փակվելու:

«Ակնհայտ է, որ եթե տարեսկզբին խիստ վատատեսական սցենար էինք կանխատեսում ՀՀ տնտեսության համար և բոլոր փորձագետները, այդ թվում միջազգային, պնդում էին տնտեսական անկման մասին, ապա տարվա ընթացքում մեր երկրի տնտեսությունը սկսեց դրական ազդակներ ստանալ և առկա մարտարավերների նկատմամբ որոշակի տոկունություն ցուցաբերեց»,- ասաց տնտեսագետը:

Նրա կանխատեսմամբ, տարին հայաստանյան տնտեսությունը կփակի 3-3.5% աճով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ