12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Պատահարների թիվն ավելացել է

 ”Այս տարի միայն ձմռան ամիսներին արդեն ճանապարհատրանսպորտային պատահարների շուրջ 1700 դեպք է արձանագրվել, որը նախորդ տարվա համեմատ 1,5 անգամ շատ է”,-այսօր ասուլիսում ասաց ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը: 

Ասուլիսի մյուս բանախոսը` ”Հայպետհիդրոմետի” օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը հավելեց, որ այս տարվա դեկտեմբեր ամսվա պատահարները պայմանավորված են ձյան առատ տեղումներով: ”Անցած տարի դեկտեմբերը սակավ ձյունառատ էր: Եթե անցած տարի այս շրջանում մայրաքաղաքում ձնածածկույթ չկար, այս տարի արդեն իսկ առկա է”,-նկատեց նա: 

Փակ ճանապարհների մասին Խանգելդյանն ասաց, որ երբեմն դրանք փակվում են` ելնելով անվտանգության նկատառումներից, մյուս ճանապարհներն էլ կարող են փակվել, քանի որ այդ հատվածները լեռնանցքներ են, և բուքը ձյունը արագ տեղափոխում է` փակելով ճանապարհը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ