10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մարգար Եսայանը թուրքական թերթի խմբագիր է նշանակվել

Թուրքական “Taraf” թերթի խմբագրությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ թերթի գլխավոր խմբագիր Ահմետ Ալթանը եւ նրա տեղակալ Յասեմին Չոնգարը աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել: Խմբագրի պարտականությունները ժամանակավորապես կկատարի խմբագրության համակարգող Մարգար Եսայանը:

Հայտարարության մեջ ասվում է, որ որեւէ փոփոխություններ տեղեկատվական գործունեության կամ կադրային քաղաքականության մեջ չեն սպասվում: Մարգար Եսայանը ծնվել է1969-ին Ստամբուլում: Սովորել է Ստամբուլի “Bilgi” համալսարանի մշակույթի ֆակուլտետում: 1997-ից թղթակցում է “Ակոս” թերթին, որի հինադիրն էր Հրանտ Դինքը:

Մարգար Եսայանը նաեւ մի շարք արձակ ստեղծագործությունների հեղինակ է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ