02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՄՆ-ի Հրեական խորհուրդը կոչ է անում երկրին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ի Հանրային հարցերի հրեական խորհուրդը (Jewish Council for Public Affairs) կոչ է արել ԱՄՆ իշխանություններին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերի կողմից հայերի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչել, հայտնում է asbarez.com-ը:

Հրեական խորհուրդն անցած շաբաթ անցկացված իր ամենամյա հանդիպման ժամանակ կոչ է արել հրեական կազմակերպություններին Կոնգրեսի և Սպիտակ տան շրջանում լոբբինգով զբաղվել, որպեսզի նրանք պաշտոնապես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Խորհրդի խոսնակը չորեքշաբթի օրը հաստատել է, որ բանաձևը խմբի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջին փաստն է։

Շատ հրեական կազմակերպություններ մինչև վերջերս դեմ են եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ տարածաշրջանում Իսրայելի կարևոր դաշնակցին՝ Թուրքիային «չնեղացնելու» համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ