08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Ասադը

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Մոսկվայում է: Նա նախօրեին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախագահները քննարկել են Սիրիայում ահաբեկչության դեմ ռազմական գործողությունների շարունակության վերաբերյ ալ հարցեր, գրում է РИА Новости-ն: Սիրիայի նախագահ Ասադը Վլադիմիր Պուտինին ներկայացրել է երկրի իրավիճակը, ինչպես նաև սիրիական բանակի պլանները և ռազմական գործողությունների ընթացքը:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Սիրիայի նախագահը երկարատև բանակցություններ է վարել Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի ղեկավարության բարձրաստիճան պաշտոնյաներ:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ