17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

15 նվեր, որ պետք չէ կանանց նվիրել Նոր տարուն

Կան նվերներ, որոնք կանանց նվիրելու կարիք չկա, քանի որ դրանցից նրանք ավելի շատ կզայրանան, քան կուրախանան: “Yahoo! News” կայքը որոշել է այս հարցում օգնել տղամարդկանց եւ ներկայացնել այդ նվերների ցանկը:

1. Խոհանոցային իր կամ տեխնիկա, եթե նա անձամբ ձեզնից չի խնդրել նման բան, քանի որ նման առարկաները կնոջը հիշեցնում են իր տաղտուկ առօրյայի մասին:

2. Հագուստ, քանի որ սխալ չափսերը ձեզ համար խնդիրնր կստեղծեն: Փոքր չափսի դեպքում նա կբարդութավորվի իր  քաշի պատճառով, իսկ փոքր չափսի դեպքում պարզապես կվիրավորվի:

3. Ձեր նկարը շրջանակի մեջ, քանի որ դա կընկլավի որպես եսասիրություն: Այլընտրանքային տարբերակ է ձեր 2-ի նկարը տեղադրելը:

4. Որեւէ բան, որ հնարավոր չէ հետագայում փոխել, քանի որ չի բացառվում, որ այն դուր չի գա ձեր սիրելիին:

5. Քաշի կորստին նպաստող իրեր:

6. Նվերներ, որոնք առաջին հերթին ձեզ են հաճելի, օրինակ` ինչ-որ նորաձեւ հեռուստացույց:

7. Մարզական միջոցառումների տոմսեր: Դա կանանց շատ է նյարդայնացնում:

8. Էժանագին հուշանվերներ:

9. Օծանելիք, եթե նախօրոք չեք խորհրդակցել նրա հետ եւ ծանոթ չեք` ինչ հոտեր է նա նախընտրում:

10. Կանխիկ գումար: Դա ընդհանրապես ռոմանտիկ չէ եւ կարող է վիրավորել կանանց:

11. Դիմահարդարման պարագաներ, հատկապես` կնճիռների դեմ քսուք:

12. Ալկոհոլային խմիչքներ կարելի է նվիրել երեկույթներին, սակայն ոչ Ամանորյա տոներին:

13. Ծաղիկներն, իհարկե, ամենացանկալի նվերների շարքում են, սակայն Ամանորյա տոներին հարկավոր է ավելի իմաստալից նվեր ընտրել:

14. Նույն նվերը: Շատ ուշադիր եղեք, քանի որ կանայք միշտ հիշում են իրենց ինչ են նվիրել:

15. Քաղցրավենիք: Սա եւս կանանց սիրելի նվերների ցանկում է, սակայն կարիք չկա յուրաքանչյուր առիթի այն նվիրել: Ավելի նախընտրելի է այն համադրել որեւէ նվերի հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ