22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լրատվամիջոցները զրպարտում են Թոմ Կրուզին

Հոլիվուդյան դերասան Թոմ Կրուզը դատական հայց է ներկայացրել  “In Touch” եւ “Life & Style” ամսագրերին:

Ամսագրերում, որոնք լուսաբանում են շոու-բիզնեսի ներկայացուցիչների կյանքը, հրապարակվել է, որ Թոմն իբր թե չի տեսնվում  դստեր` Սուրիի հետ` Քեթի Հոլմսի հետ բաժանումից հետո: Ամսագրերում հայտնված հոդվածները նույնիսկ նույն վերնագիրն ունեն` “Հոր կողմից լքվածը”:

Կրուզի փաստաբանը հայտարարել է, որ նման սադրիչ վերնագրով հոդվածները ստորացուցիչ են, եւ որ Կրուզը միշտ էլ եղել եւ մնում է սիրող հայր, իսկ Սուրին նրա կյանքի կարեւոր մասն է:

Թոմ Կրուզը եւ Քեթի Հոլմսը բաժանվել են այս տարվա հուլիսին: Սուրին նրանց միակ ընդհանուր երեխան է: Բացի Սուրիից, Կրուզն ունի նաեւ 2 որդեգրած երեխաներ` Քոնորը եւ Իզաբելլան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ