04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հուղարկավորության ծախսերը` գրավ խորհրդարանական ընտրությունների դիմաց

94-ամյա ճապոնացին, ով իր թաղման խնայողություններն օգտագործել էր խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, պարտվել է: Սակայն Ռյոկիտի Կավասիման հայտնել է որ պարտությունը չի տխրեցնում իրեն, քանի որ “սամուրայը չպետք է ձգտի փողի, որքան էլ որ նա քաղցած լինի”: Նախկին թեկնածուին եւս չի հուզում իր հուղարկավորության գումարի բացակայությունը: Նա համաձայն է նույնիսկ “մահանալ Ֆուձիյամա լեռան ստորոտին եւ պարզապես հող դառնալ”:

Կավասիման առաջադրվել էր Տոկիոյից հյուսիս գտնվող Սայթամա քաղաքից: Որպես նախընտրական գրավ նա 3 մլն իեն է ներդրել` 35,7 հազար ամերիկյան դոլար: Չնայած լավ անցկացրած քարոզարշավին, 2-րդ Համաշխարհային պատերազմի վետերանին չի հաջողվել հավաքել ձայների անհրաժեշտ քանակությունը: 

Ժամանակին Չինաստանում պատերազմած Կավասիման մտահոգություն է հայտնել Ճապոնիայի քաղաքականության համար: Նրա կարծիքով` նոր կառավարությունը երկար կյանք չունի:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ