10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիան չի մասնակցի “Եվրատեսիլ-2013”-ին

Թուրքիան չի ներկայանա “Եվրատեսիլ-2013″ երգի մրցույթին, որը կկայանա մյուս տարի Շվեդիայում, գրում է “АПА”-ն՝ հղում անելով թուրքական “Anadolu” գործակալությանը: Այդ մասին  հայտարարել է թուրքական  “TRT” հանրային հեռուստաընկերությունը:

Հայտարարության մեջ ասվում է, որ դրա համար պատճառ է հանդիսացել որոշ մնասնակից-երկրների նկատմամբ  Եվրոպական հեռարձակող միության հատուկ վերաբերմունքը:

Հայտարարության մեջ ասվում է նաեւ. “Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան եւ Իտալիան վերջին տարիներին անհաջող են ելույթ ունենում մրցույթին, սակայն հենց այս երկրներն էլ հայտնվում են եզրափակչում՝ առանց կիսաեզրափակիչները հաղթահարելու անհրաժեշտության: Դա անարդար է: Ներկայումս տեղեկություն կա, որ մի քանի երկրներ եւս հրաժարվել են այս տարի մասնակցել երգի մրցույթին՝ տնտեսական պատճառներով: “TRT”-ն որոշում է կայացրել չմասնակցել Շվեդիայում կայանալիք “Եվրատեսիլ-2013″ մրցույթին: Մենք նաեւ կվերանայենք “Եվրատեսիլ“-ում մեր հետագա մասնակցությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ