20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարդասպանը պետք է սպաներ դպրոցի բոլոր երեխաներին /վիդեո/

Ադամ Լանզան, ով դեկտեմբերի 14-ին ԱՄՆ-ի Քոնեքթիքուտ նահանգի Նյութաուն քաղաքի “Սենդի Հուք” նախակրթարանում զանգվածային մարդասպանություններ էր կատարել, ոստիկանության ժամանման պահին իր մոտ դեռեւս հարյուրավոր չօգտագործված փամփուշտներ է ունեցել: Նրանց ճշգրիտ թիվը չի նշվում, սակայն ինչպես տեղեկացնում է “Assocated Press”-ը, դրանք նախատեսված են եղել՝ դպրոցի բոլոր աշակերտներին սպանելու համար՝ շուրջ 670 երեխա:

20-ամյա երիտասարդը, ում համար զենքերը գնել էր զենքի սիրահար մայրը, ով եւս դարձավ նրա զոհը, 26 մարդ սպանելուց հետո ինքնասպան էր եղել՝ լսելով, որ ոստիկանությունը մոտենում է: Նրա մոտ հայտնաբերել են նաեւ 2  ատրճանակ՝ յուրաքանչյուրում 30 այնպիսի տեսակի փամփուշտներ, որոնք նախատեսված են զոհին մաքսիմալ վնաս հասցնելու համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օաբման չորսօրյա սուգ էր հայտարարել, իսկ դեկտեմբերի 16-ին նա անձամբ է ժամանել Նյութաուն՝ ցավակցելու զոհերի հարազատներին եւ մասնակցելու սգո արարողությանը:

Սենդի Հուք“-ի դժբախտ պատահարի հետ կապված կրկին բարձրացվել են երեխաների անվտանգության եւ զենքի ազատ վաճառքի խնդիրները: Զենքի վաճառքի խնդիրը ակտիվորեն քննարկվում էր հատկապես 2012-ի հուլիսին ԱՄՆ Կոլորադո նահանգի “Ավրորա” կինոթատրոնում տեղի ունեցած զանգվածային սպանությունից հետո: Դեկտեմբերի 14-ին հրապարկվել է զենք ձեռք բերելու հնարավորությունները սահմանափակելու պահանջով  միջնորդություն՝ “We The Pople” ծրագրի շրջանակներում, որն ստորագրել է ավելի քան 128 հազար մարդ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ