08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սպիտակ հերշտակը․ հուզիչ պատմություն

Կենդանիների հավատարմության մասին պատմությունները միշտ հետաքրքիր ու զարմանահրաշ են։ Նրանք պատրաստ են սպասել և փնտրել իրենց տիրոջը` չնայած սովի և զրկանքների։ Նրանք ի զորու են պաշտպանել, հուշել սպասվող վտանգների մասին և հանգստացնել` դժվար պահերին։

Եվ նույնիսկ, երբ փորձառու բժիշկները անզորությունից թափահարում են ձեռքերը, հավատարիմ չորքոտանիները հավատում են, որ իրենց տիրոջ հետ ամեն ինչ լավ է լինելու։

70–ամյա Ֆրանցիսկա Ռոմերոն կոմայի մեջ ընկավ։ Բժիշկներն արեցին ամեն հնարավոր բան, բայց վերջում հայտարարեցին, որ հիվանդի առողջացման շանսերը հավասար են զրոի։ Սակայն այս գեղեցիկ սպիտակ շունը այդ հարցի շուրջ սեփական տեսակետն ուներ։

Ամեն օր նա գալիս էր տիրուհու մոտ և 2-3 ժամի չափ իր թաթերի մեջ առնում նրա գլուխը։

Մեկ ամիս անց հրաշք տեղի ունեցավ։ Մի օր առավոտյան, Ֆրանցիսկան արթնացավ, և առաջինը, ինչ հարցրեց, հետևյալն էր.

–Ու՞ր է այն սպիտակ հրեշտակը, որն ամեն օր գալիս էր ինձ մոտ և ականջիս շշնջում, որ ամեն ինչ լավ է լինելու…

Ահա, այդ հրեշտակը.

Քչերը գիտեն, շատերը չգիտեն-ի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ