18 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կինը ծննդաբերել է քայլելիս /վիդեո/

Ստամբուլի փողոցային դիտարկման տեսախցիկները չտեսնված կադրեր են ֆիքսել` կինը ծննդաբերել է քայլելու ընթացում:

Դեռահաս կնոջը 2 կողմից  ուղեկցում են ծնողները: Կինը ծննդաբերում է մեկ րոպեից էլ քիչ ժամանակահատվածում, որից հետո նրանք երեքով հանգիստ շարունակում են իրենց ճանապարհը:

Բարեբախտաբար, անցորդները նկատում են նորածնին եւ շտապ օգնություն կանչում: Չնայած սարսափելի միջադեպին, երեխան ողջ է մնացել: Դեռահաս մայրը լրագրողներին հայտնել է, թե իբր չի հասկացել, որ երեխան է ընկել: Իսկ նրա ծնողներն էլ հայտարարել են, թե ընդհանրապես տեղյակ չեն եղել դստեր հղիությունից:

Համացանցում եւ թուրքական մամուլում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե արդյոք կինն իրոք կարող էր ծննդաբերել քայլելու ընթացքում: Բժիշկները հայտնել են, որ երեխային գտել են պորտալարով փաթաթված, ինչը վկայում է այն մասին, որ երեխան ավելի շուտ է ծնվել: Սակայն ոստիկանության աշխատակիցների կարծիքով` կնոջ եւ նրա ծնողների զարմանքը տեսանյութում վկայում է այն մասին, որ երեխայի հայտնվելը նրանց համար շոկ է եղել:

http://youtu.be/-ipUlbfTSrI

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ