24 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՊՀ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել է․ Պուտին

Անհրաժեշտ է քայլեր մշակել՝ նվազեցնելու համար ԱՊՀ երկրների կախումն արտաքին շուկայից եւ շխուժացնելու ներքին կապերը։ Նման հայտարարություն է արել այսօր ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը

Նա նշել է, որ ներկայումս ԱՊՀ երկրների վրա մի շարք բացասական արտաքին գործոններ են ազդում:

«Խոսքը եւ մեր մի շարք հիմնական արտահանվող ապրանքների գների անկման, եւ համաշխարհային տնտեսության մեջ նկատվող անորոշության, եւ շատ տարածաշրջաններում քաղաքական լարվածության աճի մասին է: Այս բոլոր հանգամանքները հանգեցնում են տարածաշրջանում տնտեսական աշխուժության դանդաղեցմանը»,- ասել է նա՝ նշելով, որ ԱՊՀ  երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը նույնպես նվազել է:

«Այս իրավիճակում անհրաժեշտ է արտաքին շուկաներից ազգային տնտեսությունների կախումը նվազեցնելու համալիր միջոցառումներ ձեռնարկել, մտածել նաեւ Համագործակցության ներսում գործնական կապերի աշխուժացման մասին»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նաեւ առաջարկել է 2017 թվականն ԱՊՀ-ում հայտարարել Ընտանիքի տարի:

«Կարծում եմ, որ Համագործակցությունում հումանիտար կապերի հետագա ամրապնդմանը կարող Է նպաստել 2017 թվականը Ընտանիքի տարի հայտարարելը: Ակնկալում ենք, որ նախաձեռնությունն աջակցություն կգտնի»,-ասել Է ՌԴ-ի ղեկավարը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ