Ամերիկան շոկի մեջ է. 20 երեխա եւ 7 ուսուցիչ է սպանվել /վիդեո/
ԱՄՆ-ի Քոնեքթիքուտ նահանգի Նյութաուն քաղաքի “Սենդի Հուք” տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 27 մարդ է սպանվել, որոնցից 20-ը երեխաներ են, հաղորդում է “AFP”-ը:
Մահացածների թվում է նաեւ մարդասպանի մայրը` Նենսի Լանզան, ով այդ դպրոցում ուսուցիչ էր աշխատում: Մարդասպանը` նրա որդին, 24-ամյա Ադամ Լանզան է:
Ականատեսների խոսքով` մարդասպանի մոտ 4 հրազեն է եղել: Սպանելով ուսուցիչներին եւ աշակերտներին`երիտասարդն ինքնասպան է եղել` կրակելով գլխին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեպքի վերաբերյալ ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ, որում նշել է, որ մահացածները 5-10 տարեկան երեխաներ են: Օբաման, զսպելով արցունքները, հայտնել է, որ սա արդեն որերորդ նման դեպքն է իր երկրում: “Մենք պետք է համախմբվենք` անկախ մեր քաղաքական դիրքորոշումներից, եւ շուտափույթ քայլեր ձեռնարկենք նման դեպքերը կանխելու համար”,-հայտարարել է Օբաման:
ԱՄՆ-ում 4-օրյա ազգային սուգ է հայտարարված: