05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Շատ են զգում Վահեի կարիքը. գործը կքննվի ՄԻԵԴ-ում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերարագ՝ 15 օրյա ժամկետում վարույթ է ընդունել Շանթ Հարությունյանի և ընկերների գործը:

Այս առնչությամբ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց «Շանթ և ընկերներ» քրեական գործով տարբեր պատժաչափերի դատապարտվածների հարազատների հետ:

«Մարդու իրավուքների Եվրոպական դատարանը միշտ հանդես է եկել մարդու իրավունքների պաշտպանությամբ, այս դեպքում էլ մենք հույս ունենք, որ իրենք կպահպանեն իրենց սկզբունքները ու կիրականացնեն մարդու իրավունքների հերթական պաշտպանությունը՝ խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը, մի  խոսքով՝ արդարությունը կվերականգնեն»,-նշեց  Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, որը նույն գործի շրջանակներում դատապարտվել է 4 տարվա պայմանական ազատազրկման:

«Ըստ էության, բավականին կարճ ժամկետում գործը գրանցեցին, հույս ունեմ  ՄԻԵԴ-ում կհասենք  հաջողության։Այս գործում  մարդու իրավունքների մի շարք խախտումներ են եղել,մասնավորապես, մեղադրյալներ եղան, ովքեր զրկվեցին վերջին խոսքի իրավունքից և նմանատիպ մի շարք խախտումներ են գրանցվել»,-փաստեց  Շանթ Հարությունյանի պաշտպան  Ինեսսա Պետրոսյանը։Շանթ Հարությունյանի գործով 7 տարի ազատազրկման դատապարտված Վահե Մկրտչյանի կինը՝ Մարգարիտա Ստեփանյանն էլ  մեզ հետ զրույցում նշեց.«Երբ Հայաստանում ավարտվեց մեր դատական գործը  մեր  միակ հույսը մնում էր Եվրոդատարանը, այսօր առաջին փուլը անցել ենք, հիմա պետք է սպասենք շարունակությանը»,- նշեց Մարգարիտան:

Մարգարիտա Ստեփանյանը երկու մանկահասակ աղջիկների մայր է ու շատ է զգում ամուսնու կարիքը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ