Աշխարհահռչակ ռեփերը մետրո է նստել` սեփական ելույթից չուշանալու համար /ֆոտո/
Մեգապոլիսների բնակիչների համար մետրոն հավանաբար ամենահարմար եւ արագ տրանսպորտային միջոցն է: Մեծ քաղաքների բնակիչներն օրական առնվազն 2 անգամ օգտվում են այս հարմարավետ տրասպորտային միջոցից:
Սակայն ամեն օր չէ, որ մետրոյում կարող ես հայտնի մարդկանց տեսնել, այն էլ` համաշխարհային մեծության աստղերի: Օրերս նման հաճելի անակնկալ է իր երկրպագուներին արել ռեփեր եւ համատեղությամբ Բեյոնսեի հավատարիմ ամուսին Ջեյ Զին, ով որոշել է մետրոյով երթեւեկել` սեփական ելույթից չուշանալու համար:
Իհարկե, նրա երթեւեկությունը բավականին տարբերվել է մյուսների երթեւեկությունից, քանի որ ռեփերին անմիջապես շրջապատել են երկրպագուները, այն էլ` տեսախցիկներով: Ջեյ Զիի բախտը, չնայած, բերել է: Նրան հաջողվել է մուտք գործել վագոն եւ նույնիսկ ազատ տեղ գտնել:
Ճանապարհին ռեփերը նույնիսկ նոր ընկերներ է ձեռք բերել: Նա ծանոթացել է մի տարեց կնոջ հետ, ով գաղափար էլ չի ունեցել` ով է նա, սակայն տեսնելով երիտասարդի շուրջ պտտվող տեսախցիկները` ինքն էլ դեմ չի եղել նկարահանվել: