24 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ողբերգություն. աղջիկը մորը եւ աշխատողին սպանել է «ձայների հրամանով» /ֆոտո/

24-ամյա աղջիկը սպանել է մորը եւ տան աշխատողին, քիչ է մնացել կացնահարի քրոջը, ապա վերցրել է իր փոքրիկ դստերն ու փախել: Մի քանի օր է` Բալաշիխայի ոստիկանությունը փնտրում է երիսսարդ աղջկան: Նրանք վախենում են փոքրիկի կյանքի համար, քանի որ մայրը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է:

Ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ի գիշերը, անհատ ձեռներեց 46-ամյա Իննային պատկանող առանձնատանը, հայտնում է moskovski komsomolec-ը: Կնոջ տանն այդ պահին աշխատողներ են եղել, ովքեր վերանորոգում էին տունը:

Տանը եղել են նաեւ Իննայի ավագ դուստր 25-ամյա Քսենիան եւ կրտսեր դուստրը` 24-ամյա Եվգենիան մեկ տարեկան դստեր հետ:

Գիշերվա 3-ին Քսենիան արթնացել է դռան թակոցից: Քսենիան, ուժող թակոցից վախեցած, զանգել է մոր հեռախոսին, սակայն վերջինը չի պատասխանել: Շուտոեվ հեռախոսին պատասխանել է քւոյրն ու ասել, որ մայրը քնած է եւ խնդրել քրոջը, որ բացի դուռը: Քսենիան մտածել է, թե գողեր են տուն մտել ու սիտպում են քրոջն այդպես ասել, 2-րդ հարկի պատուհանից իջել է, որպեսզի հարեւաններին կանչել, սակայն դարպասի մոտ նրան վրա է հասել քույրը:  Աղջիկը, կացինը ձեռքին, հարձակվել է քրոջ վրա ու սպանել նրան: Մի քանի վնասվածք ստանալով` Քսենիային հաջողվել է խլել նրանից կացինը եւ փախել: Հասնելով մոտակա խանութ` նա խնդրել է ոստիկանություն ու շտապօգնություն կանչել:

Մինչ ոստիկանությունը կժամաներ, Եվգենիան արդեն վերցրել էր փոքրիկ դստերն ու փախել: Իսկ տանը ոստիկանները հայտնաբերել են աղջիկների մոր` Իննայի դին` դանակի բազմաթիվ հարվածներով: Բակում հայտնաբերվել է տան 26-ամյա աշխատողի դին: Ամենայն հավանականությամբ` Եվգենիան հարձակվել է մոր վրա, աշխատողը լսել է ձայները, վազել ներս, սակայն արդյունքում ինքն էլ է սպանվել:

Քսենիան պատմում է, որ քույրը միշտ ինքնամփոփ ու մռայլ էր: 15 տարեկանում նա սկսել է փախչել տնից, հետո ասել է, որ նման արարքների իրեն դրդում են ձայները, որոնք նա լսում է: Այդ ձայները նրան համոզել են, որ ընտանիքը ցանկանում է սպասել իրեն, եւ ինքը պետք է փրկվի նրանցից:

Եվգենիան, ծանոթների նկարագրությամբ, եղել է խորամանկ, ինքնահավան, վախեցել է ցավից, մորից հաճախ փող է գողացել: Թե ումից է հղիացել, ոչ ոք այդպես էլ չի իմացել:

Ոստիկանները դեպքի առթիվ քրեական գործ են հարուցել:

de0081492_5694899

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ