Բեկումնային հանրահավաք է լինելու
Դեկտեմբերի 6-ին տեղի կունենա Սահմանադրության փոփոխությունների ներկայացված նախագծի հանրաքվեն։ Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքար սկսած հասարակական –քաղաքական ուժերը , սակայն չեն պատրաստվում լռել։
«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց մշակած պայքարում ծրագրային փոփոխություններ չեն եղել, քանի որ իրենց համար սպասելի էր, որ Սերժ Սարգսյանը քվերակության օրվա մասին հայտարարությամբ պետք է հանդես գար։
«Մենք պատարստվում ենք հոկտեմբերի 30-ին տեղի ունեցող հանրահավաքին, որը բեկումնային հանրահավաք է լինելու»,- նշեց Հովհաննիսյանը։
Նա վստահեցրեց, որ հոկտեմբերի 30-ին կարևոր որոշում է ընդուվելու, որից էլ կախված է լիելու հանրաքվեի ճակատագիրը. «Հոկտեմբերի 30-ին պետք է վերջնական որոշումներ ընդունվեն, այդ որոշումից հետո իրավիճակ է փոխվելու, շարժումը նոր թափ է ստանալու»։
Նախաձեռնության անդամները Երևանից բացի Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքար են տանելու նաև մարզերում։
«Ւնչպես Երևանում, այնպես էլ մարզերում մենք մարդկանց տեղեկացնելու ենք, իրազեկելու ենք թե ինչ վտանգ է իրենից ներկայացնում այս բարեփոխումները ։ Մարզերից Գյումրիում ենք եղել և շատ գոհ ենք ժողովրդի ակտիվությունից»,- փաստեց նախաձեռնության անդամը:
«Չեք անցկացնի» նախաձեռնությունը միացել է նաև «ՈՉ»-ի ճակատին: