19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

12.12.12. դարի վերջին առեղծվածային ամսաթիվը

Այսօր 2012-ի դեկտեմբերի 12-ն է` դարի վերջին գեղեցիկ ամսաթիվը` 12.12.12: Չնայած ամսաթիվը յուրօրինակ խառնաշփոթ չի առաջացրել, քանի որ մարդիկ ավելի շատ “ոգեւորված” են դեկտեմբերի 21-ի աշխարհի վերջի գաղափարով: 

Ռուս սոցիոլոգները հարցումներ են անցկացրել առեղծվածային ամսաթվին` մարդկանց վերաբերմունքի մասին եւ թե ով ինչպես է պատրաստվում անցկացնել դարի վերջին խորհրդավոր օրը: Պարզվել է` թվերի գեղեցիկ համադրության “մագիային” հավատում է հարցվածների ընդամենը 3 տոկոսը, իսկ 21 տոկոսը պարզապես հավատում է, որ օրը կարող է հաջողություն բերել: 

Ամսաթիվը հատկապես ոգեւորություն է առաջացրել երիտասարդների շրջանում, ովքեր որոշել են իրենց ամուսնությունը գրանցել հենց այս հիշարժան օրը: Չնայած աշխատանքային օրվան, ՔԱԳՎ ներկայացված դիմումները սովորականից անհամեմատ շատ են: 

Ինչեւէ, անկախ առեղծվածներից եւ հանելուկնեերից, ամեն դեպքում արժե հիշարժան  անցկացնել այս հետաքրքիր օրը, քանի որ այսօրվա իրադարձությունները հաստատ կհիշվեն ամբողջ կյանքում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ