22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նոր հարկային օրենսգիրք, նոր խոստումներ

Այսօր կառավարության նիստին ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց հարկային օրենսգրքի նոր նախագիծը: «Հարկային օրենսգիրք ընդունում են այն երկրները, որտեղ դաշտը կայուն կամ կանխատեսելի է, մեր հարկային դաշտը համապատասխանում է այդ ցուցանիշին և մենք կարող ենք ներկայացնել այս օրենսգիրքը»,- նշեց փոխնախարարը:

Սաֆարյանի խոսքով` արվել է հնարավորը, որպեսզի հարկային դաշտում սահմանվի սահունություն և կայունություն: Նոր օրենսդրությամբ պետք  է արձանագրվի, թե որն է հիմնական թիրախը: «Կարևորվել  է երկարաժամկետ աճը: «Կատարվելու է  արտոնությունների կրճատում, որտեղ հնարավոր է փոխարինվելու է սուբսիդիաների»: Օրենգիրքը բաղկացած կլինի 4 մասից:

Հովիկ Աբրահամյանը հավելեց, թե այս օրենսգիրքը ամիսների տքնաջան աշխատանքի ադյունք է, թե փաստաթուղթը ֆինանսների նախարարությունը ներկայացրել է, որպեսզի արտոնությունները կրճատվեն և առավել հասցեական սուբսիդիաներ լինեն:

«Այս մոտեցումը ողջունելի է, եթե հնարավոր է արդյունավետ իրականացնել: Ինձ անհրաժեշտ են հիմանվորումներ, որ արտոնությունների կրճատումը ոչ թե վատացնում, այլ լավացնում է տնտեսվարողների վիճակը»,-նկատեց Աբրահամյանը:

Վարչապետը նախարարներին հանձնարարեց մեկ շաբաթվա ընթացքում ժամանակացույց ներկայացնել իրենց ոլորտի ներկայացուցիչների հետ հարցի քննարկման համար: «Շատ լուրջ պետք է քննարկենք, որովհետև շատ լուրջ փասաթուղթ է յուրաքանչյուր առաջարկ մանրակրկիտ քննարվկելու է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ