Անվճար երթեւեկություն` գործազուրկների համար
Մեծ Բրիտանիայի խոշորագույն ավտոբուսային ընկերություններն առաջարկել են անվճար երթուղի ապահովել երկրի գործազուրկ քաղաքացիների համար, որպեսզի վերջիններս կարողանան ավելի արագ աշխատանք գտնել: Ինչպես գրում է “The Guardian”-ը, անվճար երթուղուց կարող են օգտվել 800 հազար բրիտանացիներ, ովքեր առանց աշխատանքի են մնացել:
Անվճար երթեւեկելու համար բրիտանացիները կարող են օգտագործել “Jobcentre Plus” կոչվող քարտը, որով աշխատանք փնտրողները կարող են արդեն իսկ 50 տոկոսանոց զեղչ ստանալ ավտոբուսով երթեւեկելիս: Նախատեսված է, որ ծրագիրն ուժի մեջ կլինի 2013-ի հունվարի 13-ից:
Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում գործազրկության տոկոսը Մեծ Բրիտանիայում 7,8 տոկոս է կազմել: Ներկայումս 2 մլն 514 հազար բրիտանացիներ գործազուրկ են: Ընդ որում, գործազուրկների համար նախատեսված նպաստներից օգտվել ցանկացողների թիվը 1,58 մլն-ի է հասել: