Կաթվածահար ձեռքերով` բացառիկ աշխատանքներ /վիդեո/
Արագ կերպով դիմահարդարում անելիս աղջիկները չեն էլ մտածում, որ ինչ որ մեկի համար դա իսկական սխրանք է: Իսկ ահա Բրիտանիայի բնակչուհի 25-ամյա Ջորդան Բոնն ամեն անգամ համոզվում է դրանում: Սարսափելի ավտովթարից հետո աղջիկը կաթվածահար է եղել, սակայն նա չի ընկճվել եւ իր համար հետաքրքրություններ է գտել. պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է կաթվածահար եղած ձեռքերով իրեն դիմահարդարում անում:
10 տարի առաջ աղջիկը սարսափելի վթարի էր ենթարկվել, հայտնվել է հաշմանդամի սայլակին: Երկար ու բարդ մարզումների արդյունքում Ջորդանը սովորել է շպարի հետ աշխատել:
«Ինչ ահավոր իրավիճակում էլ որ լինեք, միշտ հիշեք, որ ամեն ին չ կփոխվի: Խոչընդոտները, որ հանդիպում են ձեր ճանապարհին, ստիպում են մեզ ավելի հստակ տեսնել շատ բաներ»,- ասում է Ջորդանը: