22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայրենասիրության դաս՝ կրակահերթի տակ

Այսօր եղանակը մառախլապատ է, և մենք ուրախ ենք, որովհետև հակառակորդը չի կրակի դպրոցի կամ գյուղի ուղղությամբ: Հնարավոր կլինի բնականոն հունով դասապրոցես կազմակերպել,- տոնական ու խրոխտ ձայնով ասում է սահմանամերձ Մովսես գյուղի դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանը և հավելում, որ ինչպես բոլոր ուսուցիչներն, իրենք էլ են ուսուցչի օրը բազմաթիվ շնորհավորանքներ ստացել, իսկ ամենակարևոր շնորհավորանքը, իհարկե, երեխաների կողմից պատրաստված միջոցառումն է եղել:

Մայրաքաղաքի դպրոցներից հեռու, հաճախ կրակահերթի տակ, հեռավոր ու սահամանամերձ գյուղերում գլուխը կախ ու համեստաբար ուսուցիչներն ապագա սերնդին առաջնահերթ` ամենակարևոր դասն են տալիս՝ հայրենասիրության ու ազգանվիրման:

Աշակերտներն այստեղ հաճախ են դասերից ազատվում, բայց, ցավոք, թատրոն ու կինո չեն գնում դասերի փոխարեն, այլ առճակատվում են դառն իրականության հետ. իրենց ուսուցիչների հետ թաքնվում ապաստարաններում ու սպասում, թե երբ կլռեն կրակոցները:

Չեն նեղսրտում ու շարունակում են դասապրոցեսը: Տիկին Ռուզաննան մեզ հետ զրույցում ասաց, որ ուշադրության պակաս տոնական օրով չեն զգացել.

«Ամենատարբեր տեղերից շնորհավորանքներ ենք ստանում թե՛ մարզպետից, թե՛ նախարարից, թե՛ ռուսաստանաբնակ մեր բարերարներից, թե՛, ամենկարևորը, մեր աշակերտներից»:

Տիկին Ադամյանը փաստում է` ի տարբերություն մարզի մյուս դպրոցների՝ իրենց դպրոցը ապահոված է մանկավարժ մասնագետներով, սակայն լուրջ խնդիր ունեն նյութատեխնիկական բազայի հետ. բացակայում են լաբորատոր անհրաժեշտ պարագաները՝ աշակերտենրի գիտափորձեր իրականանցնելու համար:

Միակ լուրջ մտահոգությունը աշակերտների թվաքանակի նվազման հետ է կապված. «Սոցիալական ծանր պայմաններից ելնելով և երեխաների համար էլ ավելի բարեկեցիկ ապագա տեսնելով՝ շատ ու շատ երիտասարդ ընտանիքներ տեղափոխվում են գյուղից և աշակերտների թիվը գնալով նվազում է»:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ