Սիրահարվեց մետրոյում, գտավ` “Facebook”-ում /ֆոտո/
Դեկտեմբերի 6-ի առավոտյան Յուլյա անունով մի աղջիկ աշխատանքի գնալիս մոսկովյան մետրոյում տեսնում է մի երիտասարդի եւ առաջին հայացքից սիրահարվում:
Չիմանալով` ինչպես գտնել երիտասարդին` աղջիկը իր ֆեյսբուքյան էջում գրում է նրա արտաքին տվայլները, տեղադրում երիտասարդի լուսանկարը եւ խնդրում իր ֆեյսբուքյան ընկերներին եւ բոլոր ծանոթներին տարածել այն:
Հազարավոր մարդիկ տարածել են աղջկա գրառումը, նա 15 նոր ընկերներ է ձեռք բերել եւ նույնքան էլ սիրո խոստովանություններ ստացել: Եվ ի ապացույց նրա, որ ինտերնետն իրոք հզոր ուժ է, տղան գտնվել է, ավելի ճիշտ` նրա ընկերուհին է գտնվել: Նա գրել է Ելիզավետային, որ երիտասարը շատ երջանիկ է եւ իրենց մոտ ամեն ինչ կարգին է:
Այդպես էլ ավարտվել է աղջկա սիրո պատմությունը` դեռեւս չսկսված:
Նմանատիպ մի դեպք տեղի է ունեցել Նյու Յորքում` ուղիղ 5 տարի առաջ: Դիզայներ Պատրիկ Մոբերգն առավոտյան գրասենյակ գնալիս մետրոյում հանդիպում է մի գեղեցիկ աղջկա եւ միանգամից սիրահարվում` մոռանալով աշխատանքը, եւ աշխարհում մնացած ամեն բան: Սակայն համարձակություն չունենալով մոտենալ եւ ծանոթանալ նրա հետ` բաց է թողնում հնարավորությունը: Աղջիկն իջնում է իր կանգառում` տանելով իր հետ Պատրիկի վերջին հույսը:
Սակայն երիտասարդը գործի է դնում իր տաղանդը եւ մասնագիտությունը. նա հատուկ կայք է բացում եւ պատկերազարդ նկարչության միջոցով հայտարարություն տարածում այն մասին, որ փնտրում է իր երազանքների աղջկան: Ինտենսիվ փնտրտուքներից մի քանի օր անց աղջիկը, ով պարզվել է` Ավստրալիայից է, զանգահարում է Պատրիկին եւ հանդիպում նրա հետ: