56-ամյա մոդելն ապշեցրել է իր թարմ տեսքով /ֆոտո/
56-ամյա մոդել եւ 2 երեխաների մայր Յասմինա Ռոսին խոստովանել է, որ 50-ից հետո լավ տեսք ունենալն ավելի հեշտ եւ էժան է, քան շատերն են կարծում:
Ինչպես իսկական ֆրանսուհի, Յասմինան հատուկ ուշադրություն է դարձնում սնվելու վրա: Նա նշել է, որ սնվել է միայն բնական մթերքներով նույնիսկ մինչեւ այն, երբ դա մոդայիկ դարձավ: Հենց դա էլ թույլ է տվել մոդելին չավելացնել քաշը` առանց իրեն որեւէ բանից զրկելու:
Յասմինան ուտում է միս եւ ձուկ, սակայն նրա սննդակարգի հիմնական մասը մրգերը եւ բանջարեղեններն են: Մոդելի սիրելի մթերքն ավոկադոն է:
56-ամյա մոդելի մաշկի եւ մազերի գեղեցկության գաղտնիքը յուղածաղկի ձեթից պատրաստաված դիմակներն են: Շաբաթը մեկ անգամ Յասմինան ողջ մարմինը պատում է ձիտապտղի յուղով` շաքարով: