“Վիա Գրա”-ի հոնորարները ռեկորդ են սահմանել /վիդեո/
”Վիա Գրա” խմբի աղջիկներին աներեւակայելի հոնորար է առաջարկել ամանորյա գիշերվա ելույթի համար խմբի վաղեմի երկրպագու ուկրաինացի օլիգարխը:
Այն բանից հետո, երբ խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն հայտարարեց, որ հունվարի 1-ից խումբը կդադարի գործունեությունը, նրանց հոնորորաներն սկսել են աճել: “Life Showbiz” ընկերությունը, որը վերջերս զբաղվել էր Հռոմում խմբի նախկին անդամ Սանտա Դումոպուլոսի շքեղ հարսանեկան արարողության կազմակերպչական աշխատանքներով, հայտնել է, որ ուկրաինացի մի օլիգարխ այնպիսի գումար է առաջարկել խմբի մեկ ժամյա ելույթի համար, որը նույնիսկ իրենց մոտ է շոկ առաջացրել: Օլիգարխը պատրաստ է մեկժամյա հաճույքի համար կես միլիոն դոլար վճարել գեղեցկուհիներին: Գործակալությունը, սակայն, հայտնել է, որ առաջարկն առայժմ քննարկվում է, քանի որ աղջիկները ամանորյա գիշերն աշխատելու ծրագրեր չեն կազմել:
Խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեին արդեն մեղադրել են “սեւ PR” անելու մեջ` խմբի հոնորարները բարձրացնելու նպատակով, սակայն նա հայտարարել է, որ դա հին եւ գիտակցված որոշում էր: Մելաձեն եւս մեկ անգամ հաստատել է, որ “Վիա Գրան” կավարտի դեկտեմբերին ծրագրված իր ելույթները եւ հունվարից կդադարի գործել: